Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը «Պետական և մասնավոր հատվածներում ապրանքագիտական և տնտեսագիտական փորձաքննությունների դերը և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովին
2021 թ. մայիսի 28-ին տեղի է ունեցել առաջին միջազգային գիտագործնական համաժողովը, որը կազմակերպվել էր Ուկրաինայի արդարադատության նախարարության Օդեսայի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի, Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանի և «Տարաս Շևչենկոյի անվան Լուգանսկի ազգային համալսարան» պետական ինստիտուտի համատեղ ջանքերով: Գիտաժողովն անցկացվեց հեռավար տարբերակով, որին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության գիտնականներ, գիտական և փորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչներ:
Համաժողովի թեման էր՝ «Պետական և մասնավոր հատվածներում ապրանքագիտական և տնտեսագիտական փորձաքննությունների դերը և զարգացման հեռանկարները»:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Օդեսայի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Յուրի Չերդինցևը ընդգծելով, որ միջազգային նման համաժողովները, կլոր սեղաններն ու այլ միջոցառումները նպաստում են գիտական և մասնագիտական կապերի ամրապնդմանը, նոր կապերի հաստատմանը, դատական ոլորտում առկա բացերի և ոչ միատեսակ մոտեցումների վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև փորձի փոխանակմանը, միասնական մեթոդաբանության ստեղծմանն ու առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների մշակմանը:
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջազգային հարուստ փորձի և գիտամեթոդական նորարական հնարավորությունների տեղայնացման և ՀՀ-ում կիրառման ապահովմանն ուղղված նման միջոցառումներին մասնակցությունը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից կրում է շարունակական բնույթ:
28 Դեկտեմբեր 2016